Ռուսաստանից կաթոլիկներ են ուղեւորվում Հայաստան՝ աղոթելու Հռոմի պապի հետ միասին

- in Մշակույթ
Hromi Pap

Ռուսաստանից մի քանի խումբ ուխտավորներ կմասնակցեն այն պատարագին, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին կմատուցի Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան իր այցի շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի աՍ ագ քահանա Պետրոս Եսայանը:

Մոսկվացիներից բացի, կաթոլիկների խմբեր կժամանեն Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի եւ այլ քաղաքների հայկական համայնքներից: Հոգեւորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանում հայ երեք կաթոլիկ հոգեւորականներ են ծառայում:

Հռոմի պապը Երեւան Է ժամանելու հունիսի 24-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20