Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը ալերգիա չի առաջացնում մեր երկրի մոտ

- in Պնակալեզներ
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:

Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի համար հարևան, բարեկամական երկիր է, և որ իրենք նրա հետ ունեն լավ, կառուցողական հարաբերություններ:

Ալիևի խոսքով՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ կան անվտանգության, տրանսպորտային ու առևտրային ոլորտներում. «Մենք Ռուսաստանին համարում ենք ռազմավարական գործընկեր: Ռուսաստանը նույն կերպ է վերաբերվում Ադրբեջանին: Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը ալերգիա չի առաջացնում մեր երկրի մոտ: Սակայն այն ալերգիա է առաջացնում Հայաստանի մոտ:

Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից ու Իրանից, որովհետև մենք պետք է արդիականացնենք մեր զինված ուժերը:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է: Այստեղ մենք դրականորեն ենք գնահատում Ռուսաստանի դերը»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ կապված զենք գնելու նպատակով Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու որոշման հետ:

Spread the love