Ռուսաստանի կողմից ռազմական ուժի ցուցադրումը չի օգնի նրա տնտեսությանը

- in Տնտեսական

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռազմական ուժի ցուցադրումը դրականորեն չի արտացոլվում այդ երկրի տնտեսության վրա։ Այս մասին նա հայտարարել է Մոնղոլիա այցի ընթացքում։

«Այնտեղ չկան մեծ ներդրումներ էներգետիկ ոլորտում, նորագույն տեխնոլոգիաներում։ Նրանց տնտեսությունը ուժգին դանդաղել է Ուկրաինայում արկածախնդրությունների և պատժամիջոցների պատճառով։ Նրանք կարող են խաղալ բռունցքներով, ցույց տալ մարդկանց ռմբակոծելու կարողությունը, ինքնաթիռներ բարձրացնել օդ և հրթիռներով կրակել Կասպից ծովից։ Սակայն դա մարդկանց չի ապահովի աշխատանքով»,- հայտարարել է Քերին։

ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ նման քաղաքականությունը չի ուժեղացնի Ռուսաստանին երկարաժամկետ հեռանկարում և չի ապահովի նրա մրցունակությունը ժամանակակից աշխարհում։

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ՆԱՏՕ-ի պատասխանի առանցքային ասպեկտը բլոկի պաշտպանությունում բավարար ներդրումներն ու զսպող հնարավորությունների ամրապնդումն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20