Սամվել Բաբայանը լեգենդ է

- in Կարծիք
Samvel Babayan

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ զրուցել ենք նաև Սամվել Բաբայանի վերադարձի ու վերջին հարցազրույցի մասին:

— Պարոն Ավետիսյան, հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացավ Սամվել Բաբայանի վերադարձի, իսկ ուշադրության ավելացում` նրա հարցազրույցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերվում և, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

— Սամվել Բաբայանն` իր վերադարձով և հարցազրույցով պահանջված քաղաքական գործիչ է: Նրա տեսակի գործիչներ են անհրաժեշտ: Եթե նա վերադառնար մեկ տարի առաջ, ապա համոզված եմ, որ մեծամասնության համար դա նույնքան հետաքրքիր չէր լինի: Այժմ, երբ ռազմական գործողություններից հետո նույն իրավիճակում ենք, մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե օսլայած մազերով երիտասարդներ, այլ Սամվել Բաբայանի պես ռազմական գործիչներ, ով կարող է անդեմ գեներալներին կարգի հրավիրել: Սամվել Բաբայանը լեգենդ է և ճիշտ պահին է հայտնվել կիզակենտրոնում: Պատահական էլ չէ, որ հանրության մեջ մեծ ոգևորություն կա նրա վերադարձի հետ կապված: Սամվել Բաբայանին` ի տարբերություն իշխանական գործիչների, հավատում են: Աայլապես` անընդունելի է, երբ պետական բարձրագույն պաշտոններում նշանակված են մարդիկ, ովքեր կամ այդ ոլորտների հետ կապ չունեն, կամ` հասարակությունն իրենց չի ճանաչում: Այդ առումով` Սամվել Բաբայանը ճիշտ տեղում է:

Ամբողջական հարցազրույցը` Սարգիս Ավետիսյան. «Մեր երկրում անհրաժեշտ է շուտափույթ իշխանափոխություն» — Տեսանյութեր 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20