Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտում գտնվելու ժամանակ նկատվել է Քոչարյանների ընտանիքին պատկանող սև Lexus LX570-ը. «Հրապարակ»

- in Մամուլ
Samvel Babayan

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտում գտնվելու օրերին ավելի ուշադիր դարձած ստեփանակերտցիները նկատել են Քոչարյանների ընտանիքին պատկանող սեւ Lexus LX570-ը, որը վերջին շրջանում հաճախ է հայտնվում Ստեփանակերտի փողոցներում:

Հետաքրքրասեր ստեփանակերտցիները պարզել են, որ դրանով Ղարաբաղ է գալիս ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ երբեմնի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որը վերջին տարիներին այդքան էլ հաճախ չէր լինում Ղարաբաղում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20