Սամվել Բաբայանին ստել են. ընդունելություն ստանալ չի հաջողվում. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Samvel Babayan

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձևաչափերով բանակցում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ղեկավարության հետ:

Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել:

Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, և Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ:

Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաև, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի: Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որևէ առնչություն ունենալ: Լավագույն դեպքում կարող են չխանգարել: Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերև հանում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20