ՍԴՀԿ գործերը լավ չեն. Պառակտման ետևում տեսնում են Տիգրան Սարգսյանին. «Հրապարակ»

- in Մամուլ
Tigran Sargsyan

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շուտով կլրանա հայ ավանդական կուսակցություններից մեկի՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ստեղծման 130-ամյակը, սակայն այդ կուսակցությունը 2009-ին տեղի ունեցած պառակտումից հետո ուշքի չի գալիս:

Պառակտման ետևում կուսակցության որոշ անդամներ տեսնում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն իր մասնակցությունն ունեցավ նաև մեկ այլ ավանդական՝ Ռամկավար-ազատական կուսակցության «քանդման» գործում: Ժամանակ առաջ հրաժարական է տվել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, որը ծագումով լիբանանցի է: Այս հրաժարականը հնաբնակ ՍԴՀԿ-ականները տարօրինակ են համարում, քանի որ կուսակցության պատմության մեջ եզակի դեպք է: Որպես կանոն, ատենապետի պաշտոնում միշտ ձգտում են վերընտրվել գործող ատենապետները: Թե ինչն է եղել Տիգրանյանի հրաժարականի պատճառը՝ գաղտնի է պահվում, միայն նշվում է, որ «պատճառն անձնական է»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20