Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ

- in Պաշտոնական
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Արցախ։

Հանրապետության հարավային թևում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության հարավային թևում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20