Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, որ մեր բանակն ազատագրի Շահումյանը

JIRAYR SEFILYAN

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը Facebook-ի իր էջում գրել է.

Այսօր հունիսի 13-ն է՝ Շահումյանի անկման օրը: Ադրբեջանն ապրիլյան ագրեսիայով մեզ համար քաղաքական և իրավական բացառիկ հնարավորություն էր ստեղծել Շահումյանն ազատագրելու համար: Անգամ օտար երկրներում բնակվող շատ շահումյանցիներ շտապել էին Արցախ հասնել՝ իրենց հողն ու նախնիների գերեզմաններն ազատելու հույսով:

Սակայն Սերժ Սարգսյանը ոչ միայն դավաճանաբար հրաման չտվեց հետ բերելու ապրիլին կորցրած մեր տարածքները, այլև թույլ չտվեց, որ մեր բանակն ազատագրի Շահումյանը: Սերժ Սարգսյանի այս երկու արարքները նույն մակարդակի հանցագործություններ են, որոնց համար նա պետք է հավասարապես պատժվի:

Ես ընդամենը մի քանի ամիս եմ ապրել Շահումյանում, սակայն մինչ օրս զգում եմ այդ հողի հարազատությունն ու նրա կորստի ցավը: Պատկերացնում եմ, թե ինչ ապրումներ ունեն շահումյանցիները, ովքեր սերնդե-սերունդ ծնվել ու մեծացել են այդ հողի վրա: Եթե ես շահումյանցի լինեի, սիրտս բառիս բուն իմաստով կճաքեր այդ կորստի ցավից: Շատ զարմացած եմ, որ իրենց հողը պաշտող շահումյանցիները մինչ օրս հանդուրժում են Սերժ Սարգսյանի այս դավաճանությունը և համակերպվում են կորստին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.