Սերժ Սարգսյանն Արա Աբրահամյանի առաջ պայման է դրել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
ara Abrahamyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ի վերջո, նոր կուսակցություն հիմնի և մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ վերջերս նա կրկին փորձել է Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալ, վերջինս նրան միանշանակ ասել է, որ գործարար-քաղաքականություն տարբերակն իր սրտով չէ, և դրա վառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի պատմությունն է:

Ու եթե Աբրահամյանը որոշի, այնուամենայնիվ, կուսակցություն հիմնել՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը չի կարող ո՛չ պատգամավորի և ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, ՌԴ քաղաքացի է, ապա հավանականությունը մեծ է, որ երբ անգամ գումար ներդնելով կարողանա իր կուսակիցներին խորհրդարան գործուղել, ապա ինչ-որ պահից նրանք իրեն չեն «լքի» ու իշխանությունների հետ ինքնուրույն գործարքի մեջ չեն մտնի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20