Սեֆիլյանին «վերցնելը» ծրագրվել էր մեկ ամիս առաջ. «Հրապարակ»

- in Մամուլ
JIRAYR SEFILYAN

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Ժիրայր Սեֆիլյանին «վերցնելը» ծրագրվում էր դեռ մեկ ամիս առաջ: Համապատասխան ծառայություններն այդ օրերին թիվ մեկ պատրաստության վիճակի են բերվել, սակայն «վերևից» թույլ չեն տվել, ասելով՝ պետք է ոսկերչական լինի աշխատանքը, համբերեք, ապացուցողական բազան մեծացրեք, որովհետև բուռն արձագանք է լինելու:

Պետք է այնպես անել, որ հակընդդեմ փաստարկների դիմաց դնելիք ունենաք, տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը, որ պնդում է, որ այժմ ապացույցներ ունեն «ոչ միայն զենք-զինամթերքին առնչվող, այլև մնացած հարցերին, այդ թվում՝ ֆինանսավորմանը»:

Ըստ նույն աղբյուրի՝ զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլև Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20