Վանաձորի հարկայինի մոտ պայթյուն է որոտացել

- in Սոցիալական
Vostikan

Հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ի սահմաններում նշված հասցեում գործող ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասի աղբամանում եղած անհայտ իրի պայթյունի հետևանքով ջարդվել են մուտքի դռան ապակիներն ու մուտքի ծածկի պլաստիկ շերտերը:
Վնասի չափը պարզվում է:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20