Վիգեն Սարգսյանը կնշանակվի ԱԳ նախարա՞ր. «Հրապարակ»

- in Մամուլ
Vigen Sargsyan

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանության ներսում սպասվող փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը որևէ մեկին ոչինչ չի հայտնում, նա միանձնյա որոշումներ է կայացնում:

«Բոլորին կասկածում է և ստուգում, առաջիկա պլանների մասին էլ՝ ով կմնա, ով կգնա, ոչինչ չգիտեն, անգամ ամենամոտ կանգնած մարդիկ»,-պատմում է մեր աղբյուրը: Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը։ Ասում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան։ Ի դեպ, Ֆրանսիայում մեր դեսպանը՝ Վիգեն Չիթեչյանը, որը պաշտոնավարում է 2009 թվականից, ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նրան ետ չեն կանչում, և նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը։ Թե երբ կլինեն այս նշանակումները, լավատեղյակները պնդում են, որ մինչև ընտրությունները դժվար թե նման արմատական փոփոխություն լինի, բայց դե՝ ով գիտի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20