ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում է իշխանական այն խումբը, որը կարողացավ «Արմավիան» սնանկացնել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Zvartnoc odanavakayan

«Ժողովուրդ» թերթը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանն ազատվել Է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Վերջին օրերին իշխանական կուլիսներում լուրեր Էին շրջանառվում այն մաիսն, որ ինչ-որ մարդիկ մտադրվել են Մովսիսյանին իրենց «մարդով» փոխարինել։ Նրանք ՔԱԳՎ պետին հասկացրել են, որ եկել Է հրաժարական ներկայացնելու ժամանակը։ Բայց Մովսիսյանն այդ «խորհուրդներին» ականջալուր չեղավ, ավելին՝ Կառավարությունից հավաստիացում էր ստացել, թե «հանգիստ աշխատի»։ Այդ անտարբերությանն ի պատասխան՝ նրա կոռումպացված լինելու մասին լուրերը տարածվեցին, ու ամենևին Էլ կարևոր չէ, թե Մովսիսյանն ինչ համառությամբ կհերքեր այդ լուրերը։ Միևնույն է, ոչ ոք չէր հավատա դրան։ Ուստի Մովսիսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել՝ հետևելով «օֆշորային սկանդալի» հերոս Միհրան Պողոսյանի օրինակին։ Ըստ լուրերի՝ ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում է իշխանական այն խումբը, որը կարողացավ «Արմավիան» սնանկացնել»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20