Օդերևութաբաններն գտել են Եվրոպայի հեղեղումների պատճառը

- in Սոցիալական
Exanak

Մեծ Բրիտանիայի Ռիդինգի համալսարանի օդերևութաբան Նայջել Արնելն անվանել է Ֆրանսիայի և Գերմանիայի ավերիչ հեղեղումների բնական պատճառը, հայտնում է New Scientist պարբերականը:

Արնելը համարում է, որ Եվրոպայի ուժեղ անձրևների պատճառը, որոնց հետևանքով Փարիզում Սեն գետի մակարդակը բարձրացել է մի քանի մետր, բնական երևույթն է, հայտնի որպես օմեգա-բլոկ:

Այն արտահայտվում է մթնոլորտում օդային հոսքերի գոյացումով, որոնց շարժումը տեղի է ունենում հունարեն օմեգա տառը հիշեցնող հետագծով: Այդ երևույթը նպաստում է տարածաշրջանների վրա ցածր ճնշման տարածքների առաջացմանը, որտեղ դրա հետևանքով կտրուկ բարձրանում է տեղումների մակարդակը:

Արնելը ենթադրել է, որ գլոբալ տաքացումը կհանգեցնի մթնոլորտում մեծ քանակությամբ ջրի առկայությանը, որի հետևանքով որոշ տարածքներում կբարձրանա տեղումների մակարդակը, իսկ որոշ տարածքներում կլինի երաշտ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20