Օսկանյանի «Համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակում նկատել են նաև Գառնիկ Իսագուլյանին. «Հրապարակ»

- in Մամուլ
Vardan Oskanyan

Նախօրեի երեկոյան Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակ են ելումուտ արել բազմաթիվ մարդիկ։ Այդ թվում՝ նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։

Թեև երեկ նա «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է. «Ես երեկվանից Արցախում եմ և չգիտեմ, թե ինչպես են ինձ տեսել, եթե ես Հայաստանում չեմ»։ Տեղեկություններ կան, որ շուտով Դուք կլեգիտիմացնեք Ձեր համագործակցությունը «Համախմբման» հետ և կանդամակցեք Օսկանյանի կուսակցությանը։ Իսագուլյանը չպատասխանեց հարցին՝ հիշելով, որ ինքն արդեն մեկ ամիս է, ինչ լրատվամիջոցների համար «արձակուրդում» է և չի պատրաստվում հարցազրույց տալ։ Նա լռության ուխտ է հայտարարել ապրիլյան պատերազմից հետո։ Հիշեցրինք, որ ինքն Արցախի նախագահի ներկայացուցիչն է Հայաստանում և ի պաշտոնե պետք է, որ առաջինը կարծիք հայտներ, ինչո՞վ է բացատրում իր լռությունը։ Մեր զրուցակիցը մնաց անդրդվելի՝ հարցազրույց չեմ տալիս և վերջ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20