Ֆրանսիան «արգելակում է» հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը

- in Միջազգային
Russia

ԵՄ անդամները պատրաստակամություն են հայտնել վերջնականապես իրավաբանորեն հաստատելու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը, սակայն ֆրանսիական կառավարությունը շարունակում է այդ հարցը համաձայնեցնել երկրի խորհրդարանում: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետի:

Նրա խոսքով՝ արդեն այս շաբաթ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հաջորդ կես տարով երկարաձգելու քաղաքական որոշումը: Միաժամանակ, Նիդերլանդների նախագահությունը ձգտում է այդ գործընթացն ավարտել մինչև հունիսի 24-ը ԵՄ Ընդհանուր գործերով խորհրդի նիստում:

«Բայց այդ հարցն այժմ ընդգրկված չէ օրակարգում, չէ՞ որ հայտնի չէ՝ արդյոք Ֆրանսիայի կառավարությունը կհասցնի՞ այդ որոշումը համաձայնեցնել իր խորհրդարանի հետ»,- ասել է դիվանագետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20