Ֆրանցիսկոս պապը հայտարարել է մահապատժի անընդունելիության մասին

- in Կարծիք
Hromi Pap

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միջազգային հանրությանը՝ նոր խթան տալ մահապատժի արգելման ջանքերին։ Այդ ցանկությունը հնչել է հովվապետի տեսաուղերձում, որը հովվապետը հղել է մահապատժի դեմ VI համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին։ Այն անցկացվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

Ներկայումս աշխարհի 140 երկրներ հրաժարվել են մահապատժից փաստացի կամ օրենսդրական մակարդակով։

Պապն ընդգծել է, որ «ցանկացած հանցագործության հանդեպ նման պատժամիջոցը միանգամայն անընդունելի է»։ Նա նշել է, որ հանցագործի սպանությունը ոչ մի կապ չունի արդարության հետ։

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխատել ոչ միայն մահապատժի չեղարկման ուղղությամբ, այլև բարելավել բանտում պահելու պայմանները՝ լիովին հարգելով մարդկային արժանապատվությունը։ «Կառավարել արդարադատությունը՝ չի նշանակում պատժել հանուն պատժի: Փոխարենը պատիժն ունի իրավախախտի վերականգնման հիմնական նպատակ»,- ասել է պապը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20