17/04/2024

Արտակարգ դեպք Երևանում. վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուար

Մարտի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․

ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել է, և առկա է գազի արտահոսք։

Պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։

Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։

Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։