Բյուջեն` Կարգին Պետոյի օրին

- in Տնտեսական
Nikol Pashinyan

2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս քննարկմանը նախապատրաստվելիս աչք է անցկացրել նաև նախորդ 4 տարիների կատարողականները և համեմատության արդյունքում մտաբերեցի «Կարգին հաղորդման» մի մանրապատում.

«Երբ բնակարանի վերանորոգողը մտնում է տուն ու արձանագրում է, որ Պետո անունով նորոգող վարպետը բան չի արել, հարցնում է՝ ինչ ես արել այս մի ամսվա ընթացքում, բան չես արել, Պետոն պատասխանում է՝  բա, շեֆ ջան, լուսամուտը դրեցի, հետո գյաջ էր թափել, դա մաքրեցի, լվացի, պլպլացրի ու պատուհանը փակեցի, հիմա նայում ես՝ վա~խ:

Հիմա մեր բյուջեն էլ է նույնը… Ի՞նչ է արվել: Ի՞նչ արիր կառավարություն ջան, դե, նախագիծը գծեցիմ, մրցույթ հայտարարեցիմ… Կոնկրետ ի՞նչ, կոնկրետ ոչ մի բան… Լավ, հիմա ի՞նչ կասեք այս ամենի մասին, պարոն Ջանջուղազյան»:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Շատ լավ էր, հարցը շատ լավ էր՝ համեմված գեղարվեստական մասով: Ձեր թվարկած ծրագրերն իրականացնող մարմիններն իրենց պատասխաններն ու պարզաբանումները տվել են, որը կարող է բավարար չգնահատվել. միշտ կարելի է բավարարված չլինել ու հարցեր ունենալ: Ի դեպ, դրանցից ոչ մեկը պարզունակ ծրագիր չի եղել»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Մեր հայտնի Պետոն էլ իր բացատրություններն ուներ: Պետոն շեֆին ասաց՝ դե մինչև հիմա կարգին չէիր ասում, դրա համար չէր լինում: Ստացվում է՝ կառավարության կարգին ասող չկա, որ ծրագրերը պետք է կարգին իրականացնել»:

Spread the love