80-ական թվականների զենք չի նշանակում դա 80-ական թվականների արտադրության զենք է

- in Հասարակություն

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի հարցին, ասաց. «Մենք նորից փաստում ենք, որ դա բավականին լուրջ գործընթաց է և դժվարին: Միանգամից համարձակ քայլերն ու արմատախիլ անելը կարող է բավականին վտանգավոր լինել»:

Նա նշեց՝ դա չպետք է լինի մեկանգամյա գործընթաց, պետք է պայքարը լինի շարունակական, իսկ դրա համար հարկավոր է օրենսդրական նախաձեռնութուն մշակել, որով մշտապես պայքար կմղվի այդ չարիքի դեմ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարությանն առաջարկում է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել՝ վերանայելու 2016 թվականի բյուջեն: Ըստ Զուրաբյանի՝ քառօրյա պատերազմից հետո ծախսերի վերաբաշխման անհրաժեշտություն է առաջացել: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման անհրաժեշտություն ՀՀԿ-ն չի տեսնում. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ»:

Ինչո՞ւ չեն տեսնում նման անհրաժեշտություն, բանակին նոր սպառազինություն գնելու համար լրացուցիչ միջոցներ պետք չե՞ն՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, թե 80-ական թվականների զենքով ենք կռվում. «80-ական թվականների զենք չի նշանակում դա 80-ական թվականների արտադրության զենք է: Անհրաժեշտություն կլինի, կկռվենք նաև 2000-ական թվականների զենքով: Այս պահին բյուջում դրա համար առկա գումարը բավարար է, եթե անհրաժեշտություն լինի, մենք լրացուցիչ դրա մասին կհոգանք»,- ասաց նա: Ըստ Բաղդասարյանի՝ հայկական կողմն ամեն պահի պատրաստվում է պատերազմին և գիտակցում է բանակը նորագույն զինտեխնիկայով համալրելու կարևորության մասին: «Դա մեր ամենօրյա գործընթացն է, ոչ միայն քառօրյա պատերազմից հետո, այլ նաև դրանից առաջ: Այդ միջոցառումները ձեռնարկվում են, եթե դրա անհրաժեշտությունը լինի, համապատասխան մարմինները հանդես կգան հայտարարությամբ»:

ԲՀԿ խմբակցսության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր կասկածներ էր հայտնել տնտեսությունում առկա ստվերից բանակին միջոցներ ուղղելու մասին: Նա ասել էր, որ չի բացառվում՝ այդ գումարներից բանակին մաս է հանվել, ինչի մասին իշխանությունները չեն խոսում:

Վահրամ Բաղդասարյանը կոշտ պատասխան տվեց Միքայել Մելքումյանին. «Ես չեմ ցանկանա, որ նման հայտարարություններ մեկնաբանեմ, քանի որ նման հայտարարություններ անողը պետք է տա դրա պատասխանը: Մեր ռազմական բյուջեն մենք ապահովում ենք օրինական բյուջեից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20