Փորձագետ. Ադրբեջանը մեկընդմիշտ կորցրել է Լեռնային Ղարաբաղը

LGHH

Անցած շաբաթ Արցախ է այցելել հայտնի ռուս արևելագետներից մեկը՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Այնտեղ նա մի շարք հանդիպումներ է անցկացրել իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով գերտերությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում։

– Ի՞նչ եք Դուք Ձեզ համար պարզել այդ ուղևորության արդյունքում։

– Ես հասկացա, թե ինչ է տեղի ունենում նախկին Խորհրդային Միության այդ տարածաշրջանում։ Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը, ինչպես դա եղավ ապրիլին։ Կարող է։ Կարո՞ղ է նա հաղթել, իմ տեսանկյունից՝ ոչ։ Որքանով հասկանում եմ՝ հարցն առ այն, որ Ղարաբաղը Ադրեջանի մաս է, ռազմական տրամաբանության և  իրական քաղաքականության տեսանկյունից լիովին փակ է։ Ադրբեջանը կարող է աղալ ցանկացած քանակությամբ մարդկանց, կարող է դրա համար կիրառել ցանկացած քանակությամբ ժամանակ և գումար, սակայն, անկեղծ ասած, դրա իմաստը շատ փոքր է։ Եթե, իհարկե, չկա ցանկություն, որպեսզի պատերազմն անցնի անմիջապես Ադրբեջանի տարածք։ Նկատի ունեմ ականա-ֆուգասային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը։ Այսօր այդ տարածքն անջատվել է Ադրբեջանից,  և դրա կազմ այն չի վերադառնա։ Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է այդ տարածքի ողջ բնակչության ֆիզիկական ոչնչացում։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, ապա Ղարաբաղը կվերադառնա նրա կազմ։ Պետք է պարզապես ինքդ քեզ հարցնես՝ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, և կկարողանա՞ դա անել Ադրբեջանը։  Հասկացեք, կան բաներ, որոնք լուծելի չեն։ Եվ Ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։ Միակ բանը, որ կարելի է անել, այն կանգնեցնելն է, դադարելը միմյանց սպանել և հասկանալ, որ դա, ինչպես Ձեզ մոտ են ասում, գիսմեթ է՝ ճակատագիր։ Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն սկսի կռվել Ստեփանակերտի հետ ցանկացած տևողությամբ՝ թեկուզ մինչև վերջին ադրբեջանցին կամ հայը։

Եթե դուք կարծում եք, որ Ղարաբաղը չի վերադառնա Ադրբեջանի կազմ ո՛չ խաղաղ բանակցությունների, ո՛չ ռազմական գործողությունների արդյունքում, այդ դեպքում ինչո՞ւ էր Մոսկվան երեկ բանակցությունների հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին։

– Հավանաբար, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնի, որ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա։ Թող նրանք չհանդիպեն։ Եկե՛ք պատերազմ սկսենք։ Դուք հետևո՞ւմ եք այն ամենին, ինչ տեղի է ունենում Թուրքիայում։ Էրդողանին դո՞ւր է գալիս, որ ոչ միայն անջատողականներից, այլև ահաբեկիչներից կազմված PKK-ի հետ հրադադարը խախտելուց հետո Թուրքիայի ողջ տարածքով անցավ ահաբեկչությունների ալիք։ Արժե՞ր դա։ Բաքուն ցանկանո՞ւմ է գնալ Անկարայի ճանապարհով և վերածել իր երկիրը մարտի դաշտի։ Եթե ոչ, ապա պետք է խոսել։ Ադրբեջանի ինչի՞ն են պետք այնպիսի հիմարությունները, որոնք թուրքերն են անում։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.