Որտեղ կապրի Օբաման նախագահությունից հետո

- in Սոցիալական
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահությունից հետո Սպիտակ տնից կտեղափոխվի Վաշինգտոնի հեղինակավոր Կալորամա թաղամաս, որտեղ նախկինում ապրել են ԱՄՆ մի քանի նախագահներ:

korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Ամերիկայի ձայն» պարբերականի ուկրիանական խմբագրության սյուժեում:

Լրագրողները նշում են, որ Օբամայի նոր բնակարանը, որն ունի 8 սենյակ և 9 լոգարան, ռիելթորները գնահատում են 6 մլն դոլար: Սակայն Օբաման առայժմ չի պատրաստվում գնել այն, այլ մտադիր է վարձակալել ամսեկան 22 000 դոլարով:

Օբամայի խոսքով՝ ինքը որոշել է Վաշինգտոնում մնալ, մինչև իր կրտսեր դուստրը դպրոցը կավարտի:

Spread the love