ԱԺ ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադարձավ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ նոր դատախազը չի ծառայելու ժողովրդին, և երկրում ոչինչ չի փոխվելու, քանի որ չի կարելի տնտեսություն զարգացնել, եթե իրավապահ համակարգը չի ծառայում ժողովրդին. «Հայաստանում գործում է ավտորիտար մի համակարգ, որը տեղի ունեցավ դատախազի ընտրության ժամանակ»:

Դիտարկմանը, որ ընդամենը երեք պատգամավոր դեմ քվեարկեց դատախազի ընտրությանը, Փոստանջյանը պատասխանեց, որ, ցավոք, Ժառանգություն խմբակցությունում կուսակցության անդամներից միայն ինքն է, խմբակցության մյուս անդամներն իշխանության շահն են սպասարկում. «Նրանք վարչախմբի ներկայացուցիչներն են, նրանք հավանություն են տալիս ավտորիտար վարչախմբին ու կրեմլյան կարգադրություններին»:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետին՝ Փոստանջյանն ասաց, որ ակնհայտ է՝ Կարեն Կարապետյանի նշանակումը Մոսկվայից է եղել: Նա նշեց, որ Կարապետյանը տարիներ շարունակ ղեկավարել է մի ընկերություն, որը ՀՀ շահի համար չի գործել, այնտեղ կուտակվել են պարտքեր, Հայաստանի կառավարությունից պարտքերի դիմաց խլել են վերջին բաժնետոմսերը. «Այս անձը նշանակվել է ՌԴ կողմից, սա շատ մտահոգիչ է մեր երկրի համար»:

Կարդացվել է 5262 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.