LGHH

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն ուշադրություն կենտրոնում գտնվող թիվ մեկ հարցը կլինի Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD- Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ) համար:

The Armenian Weekly-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ֆեդերացիայի հաղորդակցության հարցերով տնօրեն Պետո Դեմիրճյանը:

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թիվ մեկ աշխատանքային հարցն է մեզ համար: Այս առումով, Եվրոպայի  Հայ դատի հանձնախումբը շարունակում է բարձրացնել Ղարաբաղի հարցը տարբեր եվրոպական շրջանակներում», – ասել է Դեմիրճյանը:

Խոսելով Բելգիայի խորհրդարանական պատվիրակության` ԼՂՀ կատարած վերջին այցի մասին` Դեմիրճյանը հայտնել է, որ նրանց տպավորությունները դրական են եղել`հնարավորություն ստանալով ավելի լավ հասկանալ ղարաբաղյան հարցը: Նրա խոսքով`ԼՂՀ դիրքորոշումը բելգիացի խորհրդարանականների շրջանում ամրապնդվում է:

Կարդացվել է 1862 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.