Naira Zohrabyan

ԲՀԿ-ում ամեն բան այնքան վատ է, որ մնացել է միայն փրկության հույսը կապել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ:

Այնքան վատ, որ ԲՀԿ անգամ շարքային անդամներն ամաչում են ներկայանալ այդ կուսակցության անունից, որն իհարկե արդյունք է ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարած անհեռատես քաղաքականության:

Բանն այն է, որ սեպտեմբերի 18-ից և հոկտեմբերի 2-ից՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, ինչպես հայտնել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում միայն համայնքապետի պաշտոնների համար ընտրապայքարում է ամբողջ Հայաստանում 87 թեկնածուներով: Թվում է՝ պատկառելի թիվ է ԲՀԿ-ի կործանման այսօրվա ֆոնին, սակայն պետք էր ընդամենը հետևողականորեն աչքի անցկացնել ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները, որպեսզի պարզ դառնար ողջ դժբախտությունն, իհարկե՝ ԲՀԿ-ի այսօրվա համար:

Պարզվում է, ԲՀԿ-ական թեկնածուներն իսկապես մոտավորապես այդքանն են, սակայն նրանցից միայն 7-ն են պաշտոնապես առաջադրվել ԲՀԿ-ի կողմից: Մնացած ութ տասնյակ թեկնածուները ԲՀԿ-ական են, սակայն նրանց տվյալներով քվեաթերթիկում դրա մասին որևէ բան չի գրվի, որովհետև առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, որպեսզի ԲՀԿ-ն ու նրա նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ իր կուսակցապետի պաշտոնում վարած քաղաքականությամբ, չստվերի իրենց ունեցած այս կամ այն չափով հեղինակությունը:

Փաստորեն՝ ԲՀԿ-ական շարքայիններից սկսած մինչև տարածքային կառույցների ղեկավարներ ու Գագիկ Ծառուկյանի նախագահության օրոք ԲՀԿ-ով պարծեցողները այսօր ամաչո՞ւմ են ներկայանալ ԲՀԿ-ի անունից:

Լալա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կարդացվել է 16 662 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.