Mikayel Melkumyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ չի բացառվում՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն:

Նա նշեց, որ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից. Ժամանակավոր որ ասում եմ, մենք ապրում ենք ժամանակի ու տարածության մեջ: Այդ հարցը պետք է ուղղեք իրեն: Այո, երբ գնում ենք մարզեր, խոսում մարդկանց հետ, նման հարցադրումներ շատ կան: Բայց իր որոշումների մասին Ծառուկյանն ինքն է հայտարարելու:

Պարզվում է, ըստ Միքայել Մելքումյանի, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը որևէ կերպ չի անդրադառնա ԲՀԿ-ի վրա. Այդ ե՞րբ եք տեսել, որ մենք Հովիկ Աբրահամյանի հետ… Ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ պետք է Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ազդի ԲՀԿ-ի վրա:

Մինչդեռ՝ մենք բազմիցս հրապարակել ենք ԲՀԿ – Հովիկ Աբրահամյան փակ հանդիպումների, վերջինիս կողմից ԲՀԿ-ն առաջնորդելու մասին փաստական տվյալներ. Վարդան Վարդանյանի Լճեր ռեստորանային համալիրում. այս տարվա հուլիսին և բոլորովին վերջերս Վանաձոր մեկնելուց առաջ կուսակցության գրասենյակ ժամանած Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը Հովիկ Աբրահամյանի կողմից ԲՀԿ-ին նոր թափ տալու, լայնամասշտաբ գործունեություն սկսելու մասին:

Միքայել Մելքումյանը նաև քննադատեց Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությունը: Նա նշեց, որ տնտեսությունում վատ վիճակի հիմքերը դրվել են Տիգրան Սարգսյանի օրոք. Եկանք հասանք 2014 թվական, երբ Հովիկ Աբրահմյանը եղավ վարչապետ: Արդեն իսկ վիճակը վատ էր, բայց ոչ այսքան ծայրահեղ, ինչպես Հովիկ Աբրահամյանի ժամանակ եղավ: Բայց թե ինչքանով էր հնարավորութունը տրված ավելին անելու, սա այլ հարց է: Վետոյի իրավունք պետք է լինի, որ վարչապետը կարողանա ազատ իրականացնել այն քաղաքականությունը, որը մշակել է:

Կարդացվել է 9861 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.