Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այսօր՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան, նախընտրական քարոզչության ավարտից ժամեր առաջ, գործող գյուղապետ, ՀՀԿ-ական թեկնածու Զարզանդ Բաբայանը դեբատի էր հրավիրել մյուս մրցակից, անկուսակցական թեկնածու Հրաչյա Ավագյանին: Իբրև թե դեբատի, որովհետև խոսեցին միայն գործող գյուղապետն ու նրա կողմնակիցներն, ովքեր միայն լուտանքներ էին թափում մրցակցի հասցեին:

Դեբատն այդպես էլ չկայացավ, որովհետև, երբ հերթը հասավ Հրաչյա Ավագյանի խոսելուն, միկրոֆոններն ու խոսելու բոլոր հնարավորություններն անջատեցին: Մինչ այդ էլ հորդառատ անձրևն էր ցրել Զ. Բաբայանի մի քանի տասնյակ կողմնակիցներին:

Ընդհանրապես, մենք, որ հետևողական էինք Բյուրականում նախընտրական իրադարձություններին՝ ի սկզբանե կարող ենք փաստել, իսկ այսօր վերջնականապես համոզվեցինք, որ Զարզանդ Բաբայանն առաջին 4 տարում կառավարելով Բյուրական գյուղը, հրաժեշտ կտա այդ պաշտոնին, որովհետև թերևս այդպես ո՛չ կառավարում, առավել ևս՝ ո՛չ նման քարոզարշավ ու բռնաճնշումներ են գործադրում համագյուղացիների վրա: Արդեն երկրորդ անգամ՝ դեբատի հնարավորության նախաձեռնությամբ հանդես գալուց հետո, գործող գյուղապետը ինքն իսկ տապալում է այն, որովհետև դեմ է բազմակարծությանն ու յուրաքանչյուր մտքին հակադարձմանը:

Այսքանով չավարտվեց դեբատային հանդիպումը, եթե չտեղար հորդառատ անձրևն, ապա անկանխատեսելի էր, թե ինչպիսի զարգացումներ կարող էին հետևել Բյուրականի ունիվերմագի մոտ տեղի ունեցող հավաքում: Իսկ փաստարկը թերևս այն է, որ հանդիպումից հետո Զարզանդ Բաբայանի կողմնակից – նմանները հետապնդում էին Հրաչյա Ավագյանի ավտոմեքենան, ընդհուպ՝ մինչև մարզկենտրոն Աշտարակի տարածքում:

Գործող գյուղապետն, ով անցած 4 տարիներին պետք է աշխատած լիներ, նման կերպ քարոզչություն չէր վարի, եթե չկանխազգար վերահաս պարտությունն փակ, գաղտնի ընտրությունների արդյունքում:

Այս պայմաններում ընտրությունները Բյուրականում կընթանա՞ն քաղաքակիրթ մթնոլորտում՝ դա թերևս պետք է ապահովի ԿԸՀ-ն:

Կարդացվել է 3862 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.