em

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի՝ Բրյուսելում հրամանատարական շտաբով ԵՄ միասնական բանակի ստեղծման ծրագիրը տագնապ է առաջացրել Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք սահմանակից են Ռուսաստանին: Այս մասին գրում է The Times-ը:

Նշվում է, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, այդ նախաձեռնության մեջ սպառնալիք են տեսնում ՆԱՏՕ-ի՝ «ռուսական ագրեսիայից Եվրոպայի ստուգված և ժամանակով փորձված պաշտպանության» համար: Նրանց կարծիքով՝ ԵՄ ռազմական ծրագիրը կարող է «կեղծիք» դառնալ, որը Գերմանիային և Ֆրանսիային հնարավորություն կտա խուսափել ՆԱՏՕ-ի առջև նոր պարտականություններից:

Այսպես, Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ դեմ է ծրագրերին, որոնք կմրցեն ՆԱՏՕ-ի հետ այն ժամանակաընթացքում, երբ երկրները պետք է կենտրոնանան Բալթյան երկրներում և Լեհաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության ամրապնդման վրա՝ դիմակայելու համար «ամրապնդված Ռուսաստանին»:

«Մենք շատ թերահավատորեն ենք մոտենում ԵՄ բանակի ստեղծման գաղափարին»,- ասել է նա պարբերականին:

Ավելի վաղ Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին ուղարկել են ԵՄ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ համատեղ նախաձեռնությամբ նամակ:

Կարդացվել է 4852 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.