axjik paxcnel

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին ՝ Ստեփան Աբգարյանը, մի քանի լրատվամիջոների հետ զրուցում անդրադարձել է երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին: Նա պատմել է, որ Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցները, այդ թվում՝ նրա եղբայր Արման Գրիգորյանը, իրեն և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին ծեծի են ենթարկել:

Ըստ նրա՝ միջադեպը հրահրվել է հենց Գրիգորյանների կողմից: Ստեփան Աբգարյանը մանրամասնել է, որ երեկ տեղեկացել են, որ Էջմիածնի ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանը առևանգված է և գտնվում է քաղաքի բենզալցակայաններից մեկում, իրենք սկսել են փնտրել Կիրակոսին: Նրանք գնացել են նաև Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայան, այլ գազալցակայաններ ևս, բայց ավագանու կորած անդամին չեն գտել:

«Հետո դուրս եկանք մի զապրավկայից, հենց ճանապարհի վրա մեր մեքենային խփեցին: Հենց իջանք, տեսանք՝ լիքը բազմություն գալիս է մեզ վրա: Մեզ սկսեցին ծեծել, մեքենային էին հարվածում, մեքենան լրիվ ջարդուփշուր է եղել: Այդ պահին զենք ընկավ, Թումանյան Արթուրը վերցրեց զենքն ու փախանք իրար հետ: Այնտեղ էին նաև Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայր Արմանը»,- շեշտեց Ստեփան Աբգարյանը:

Նրա խոսքով՝ Կիրակոս Բաժակյանին դեռ չեն գտել, տեղեկություն չունեն, թե նա որտեղ է: Ստեփան Աբգարյանը այժմ դուրս է գրվել Էրեբունի ԲԿ-ից, իսկ Արթուր Թումանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում:

Կարդացվել է 10 752 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.