Yntrutyun

Արարատի մարզի Մասիս գյուղում սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ղեկավարի ընտրությունները թեժ են ու լարված: Պարզվում է, օրերս այդ համայնքում տեղի  է ունեցել միջադեպ, հատկապես՝  ընտրությունների հետ կապված: Այդ կապակցությամբ այցելեցինք համայնք եւ փորձեցինք տեղում զրուցել միջադեպի ականատեսների հետ:

Պարզվեց՝ գործող գյուղապետ Սողոմոն Մարգարյանն, ով շատ է պարծենում է իր կիսագողական շրջապատով, ըստ համագյուղացի եւ միջադեպին ականատես  Գեղամ պապի,  փորձել է տպավորություն ստեղծել գյուղում, թե ինքը կարող է ազդել թեկնածու Ենոք Գալստյանի եւ նրա համակիրների  վրա. <Իր շուրջը հավաքել էր մի խումբ բիլակավորների, որոնց բերել էր Սողոմոն Մարգարյանի փեսան՝ Հայկ Թադեւոսյանը, ով Grand tobacco ՀՁ գործադիր տնօրեն Հովիկ Թադեւոսյանի որդին է: Նա ընտրարշավի առաջին օրվանից մշտապես մի քանի տարբեր մակնիշի մեքենաների եւ տասնյանկի հասնող մարդկանց հետ երեկոյան 20-ից մինչեւ 24-ը կանգնած են Սողոմոն Մարգարյանի կողքին` գյուղապետարանի շենքի պատերի տակ, եւ շենքի հրապարակը համարում են գործող գյուղապետի շտաբը եւ այնտեղ ամեն օր պատի տակ հավաքված շշերի արկղերի եւ աստիճանների վրա նստած ալկոհոլ օգտագործելով անցկացնում են ժամանակը>,- վրդովված պատմեց տարեց մասիսցին և շարունակեց մանրամասնությունները.<Միջադեպի օրերին, երեկոյան Հովիկ Թադեւոսյանի փեսան՝ Գոքորը 50 … 500 պետհամարանիշի  մեքենայով շատ բարձր արագությամբ անցնում է Ենոք Գալստյանի շտաբի մոտով, որտեղ կանգնած են բավական շատ մարդիկ, գնում կանգնում է գյուղապետարանի դիմաց՝ հավաքվածների մոտ, ու մոտ 15 րոպ է հետո այդ նույն մեքենան նորից շատ բարձր արագությամբ անցնում է նույն տեղով, բայց այս անգամ այնքան մոտեցավ մայթին, որ ամբողջ փոշին ավազախառը շպրտվում է կանգնած մարդկանց վրա, ու մեր ժողովրդի բառերով ասած՝ բոլորին կորցնում թոզ ու դումանի մեջ>:

Վերջինիս խոսքերով՝ այնտեղ էր կանգնած եղել ԱԺ նախկին պատգամավոր Ժորա Գալստյանն, ով դեպքերից տպավորված եւ հետագայում վտանգավոր երեւույթները կանխելու նպատակով նստել է իր մեքենան եւ մոտեցել է գյուղապետարանի մոտ նստած <հերոս> գյուղապետին, ով լավ զգալով դեպքերի եւ շրջապատի տղաների ներկայությունից, փորձել է աքլորանալ, հնչել են փոխադարձ վիրավորանքներ, նույնիսկ հայհոյանքներ. <Գալստյանը հրաշքով կանխեց մի դեպք, որը կարող էր ողբերգական ավարտ ունենալ բոլորովին իրար հետ կապ չունեցող, նույնիսկ իրար չճանաչող մարդկանց միջեւ, որի հեղինակն էր գործող գյուղապետ Սողոմոն Մարգարյանը>:

Իսկ թե ի՞նչն է եղել միջադեպի պատճառը՝ ականատեսն ասաց, որ օրեր առաջ Ժ. Գալստյանը Ս. Մարգարյանի վերաբերյալ դատարանի վճռով դատապարտման ենթարկվելու փաստը ջրի երես է հանել՝ հղում է անելով  datalex.am ինտերնետային կայքում տեղ գտած դատական գործին՝ NԱՎԴ/0002/01/15:

Կարդացվել է 11 962 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.