Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանի նկատողությանը խորհուրդ տվեց. «Ես վարչապետի փոխարեն զերծ կմնայի այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց դա չի ազդում, մենք շարունակելու ենք, ընդհանուր պատասխանատվություն ենք կրում կառավարության համար»:

Արմեն Ռուստամյանը մասնավորեց, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է հստակ հայեցակարգ ունենա մեր երկրի տնտեսության զարգացման մասին. «Եթե մեր նախարարը չի համապաստանում մեր վարչապետի պատկերացնումներին, ուրեմն վարչապետն այլ հայեցակարգ պետք է ներկայացնի, քննարկում պետք է լինի: Եթե այդ դեպքում ստեղծվի վիճակ, որ վարչապետին ձեռք չի տալիս ներկայացված հայեցակարգը, նա իրավունք ունի իրենը պնդելու: Բայց անձնական ու անհատական հակվածությամբ երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, ես շատ ուրախ եմ, բաց քննարկումներ լինեն բոլոր ոլորտների հետ կապված»:

Արմեն Ռուստամյանը նաև ընդգծեց, որ շատ հստակ պետք է լինի՝ եթե նախարարից բան են պահանջում, ուրեմն այդ ամբողջ ոլորտի քաղաքականության իրականացումը պետք է տալ հենց այդ նախարարին, որ պատասխանատվությունն էլ հստակ լինի, լիազորված լինի, ինչն այսօր կառավարության մեջ գոյություն չունի: Բավական հարցեր կան, որ շփոթ են առաջացել, թե ով ինչի համար է պատասխան տալիս: Այս խնդիրներն, ըստ Ռուստամյանի, պետք է այսօր լուծվեն. «Մենք պաշտպանել ենք վարչապետի նշանակումը, լիահույս ենք, որ այն խնդիրները, որոնք երկրի առաջ ծառացած են, վարչապետն ունի դրանք լուծելու կարողություն: Այդ ամենը պետք է կատարի կոնկրետ քայլերի միջոցով ու զերծ մնա շոուների տրամաբանությանը համապատասխանող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ քայլ կարող են ունենալ»:

Հարցին, թե ՀՅԴ կարծիքով՝ ի՞նչ ծրագիր պետք է իրագործի Կարեն Կարապետյանը, նա պատասխանեց, որ նորանշանակ վարչապետը չի եկել դատարակ տեղ, եկել է այնպիսի ձևավորված միջավայր, որ չի կարող գործող ծրագրերն անտեսել. «Մենք ունենք համագործակցության հուշագիր, որը ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ, դա վերաբերում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, հստակ քայլեր են նախանշված: Մենք պահանջկոտությունից չենք վախենում, մենք ուզում ենք դա տեղի ունենա անընդհատ, եթե վարչապետը պահանջկոտ է, դա լավ է: Բայց մեկը մյուսին դուր է գալիս, թե դուր չի հալիս, դա կապ չունի մեր երկրի պետական խնդիրների հետ»:

Կարդացվել է 12 862 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.