LGHH

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Նախորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտության կարգավորման հարցերը»։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ համատեղ աշխատանքը, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին օգնի կարգավորել հակամարտությունը. «Անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում յուրաքանչյուր մարդու կայունության ու բարօրության համար լուծումը»։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ադրբեջանի ժողովուրդը։

Նրա խոսքերով՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը չափազաննց լուրջ քայլ է, քանի որ խոսքը երկրի հիմնական օրենքի մասին է։ Դեսպանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ շարունակել համագործակցությունը տնտեսության ու առևտրի ոլորտներում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է սեպտեմբերի 26-ին։

Կարդացվել է 2812 անգամ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.