Ական շտապել է Երևան՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու

- in Մամուլ
Arthur Baghdasaryan

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երևան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:

«Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում: Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել:

Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ: Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20