Աղավնաձորցիներին վճարել են

Dram

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Անդրադառնալով Աղավնաձփրի  հայտնի խնդրին՝ասաց, որ պարտքերը Վեդի ալկոն  վճարել է, 130 միլիոնի չափով գումար է մնացել. ինքն առավոտյան  խոսել  է  նաև սեփականատիրոջ հետ, ով  հավաստիացրել է, որ մնացել են մի քանի հոգի,  մինչև շաբաթ օրը կվճարեն:

Ռ. Մակարյանը նշեց նաև, որ Խաղողի մթերումների հետ կապված ՝առաջիկայում կլինի համակարգային մոտեցում, որը կներկայացվի հանրությանը. <Կոնկրետ Աղավնաձորի հետ կապված՝ պայմանավորվածություն կա մթերողների հետ, ուղղակի հիմա գյուղացիները պիտի գնի շուրջ բանակցեն, իսկ մթերման խնդիր այս տարի չի լինի: Արդեն 90 000 տոննա խաղող մթերվել է հանրապետությունում այսօրվա դրությամբ, գործընթացը շարումնակվում է:  Խնդիր չի լինի, այսինքն՝ այն ավելցուկ խաղողը որ կա, պաjմանավորվել ենք այլ գործարանների հետ, որ մթերենք, եթե անգամ պայմանագիր չունեն: Ինչ վերաբերում է վճարումներին՝ կաշխատենք որ ամենակարճ ժամանակահատվածում ավարտված լինի>: Ըստ նրա՝ գյուղատնտեսության մասով ծրագիրը վերանայվում է և շուտով կներկայացվի:

Մարիամ ՄԻՐԶՈՅԱՆ

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.