Անդրեաս Ղուկասյանի արգելանքը հանել են

- in Հասարակություն
Andreas Ghukasyan

Նոր Հայաստան շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի հանդեպ հանվել է ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելանքը: Այդ մասին Ազատություն ռադիոկայանի եթերում ասել է նրա կինը` Անահիտ Թարխանյանը:

Նա ասել է, որ զանգահարել եւ ասել են, որ արգելանքը հանված է: Թարխանյանը նշել է, որ իրենց համար օրը շատ կարեւոր է, երկու եւ կես ամիս նրանք չեն տեսել Անդրեաս Ղուկասյանին եւ այժմ կարող են տեսակցել:

Անդրեաս Ղուկասյանը ձերբակալվել եւ կալանավորվել է Սարի թաղի հուլիսի 29-ի իրադարձություններից հետո, զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով: Նրա հետ ձերբակալվել էին նաեւ Ժառանգություն կուսակցության երեք ներկայացուցիչներ` Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը: Նրանք սակայն` գրավի դիմաց, կալանաորումից քիչ անց ազատ արձակվեցին: Անդրեաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելը դատարանը նպատակահարմար չէր գտել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments