Անորսալի Ջոերն ու Նաիրա Զոհրաբյանի դիվիդենտները

Naira Zohrabyan

Պարզվում է, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը գիտե մեր երկրում անորսալի Ջոերի տեղերն, անուն – ազգանունները, սակայն իր հարցադրումներում դրանք չի հնչեցնում, որովհետև ով գիտե, թե ովքեր ու ինչեր կբացահայտվեն հենց իր թիկունքում: Խոսքն իհարկե քրեաօլիգարխիայի, մենաշնորհային դիրք ունեցող գործարար միջավայրի մասին է, որոնց անունները թերևս անկալում էր Կարեն Կարապետյանի պատասխանում:

Իրականում ո’չ ինքը` Նաիրա Զոհրաբյանը, ո’չ Կարեն Կարապետյանն անուններ չհնչեցրեցին, որովհետև երկուսն էլ տեսանելի ու անտեսանելի թելերով կապված են այդ նույն քրեաօլիգարխիայի հետ, սակայն երկուսին էլ բավարարեց թերևս հանրության աչքին թոզ փչելու դրսևորումները, թե տեսեք – տեսեք մտածում ենք, ուզում ենք վերացնել մենաշնորհները, կոռուպցիան, մաքսային պապկաները, էլ ինչ ասես, բայց առանց անունների ու կրիշաների անվանարկման:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց, որ անընդհատ խոսում ենք ստվերի, կոռուպցիայի ու մենաշնորհների մասին, տպավորություն է, որ դրանք անորսալի են, և մենք չգիտենք, թե մենաշնորհները որտեղ են. «Մի քանի մենաշնորհ ունեցողներ այս դահլիճում նստած են: Եկեք անորսալի Ջոյի պատմությունը չսարքենք, դուք ասում եք՝ մեզ պետք են ոչ ստանդարտ գործիքներ: Որո՞նք են լինելու ձեր ոչ ստանդարտ լուծումներն անորասլի թվացող մենաշնորհատերերի դեմ պայքարում, որոնց բոլորս գիտենք անուն առ անուն»:

Կարեն Կարապետյանի պատասխանը համահունչ էր. «Ազգանուններ չենք գրել, ճիշտ եք, բայց մենք չենք խոսել կոռուպցիայի դեմ ոչ ստանդարտ եղանակներով, ոչ ստանդարտ եղանակներով էկոնոմիկայի զարգացումից ենք խոսել, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում ֆիքսել ենք, թե ոնց ենք դրա դեմ պայքարելու: Կանենք, թե չենք անի, դուք կտեսնեք»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments