Առողջապահության փոխնախարարները՝ հարվածի տակ

- in Մամուլ
Aroxjapahutyun

«Իրավունք». Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ Առողջապահության նախարարությունում հնարավոր են պաշտոնանկություններ՝ փոխնախարարների մակարդակով։

Մասնավորապես, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱՆ նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին և «տհաճ» զրույց ունեցել։ Նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ նմանատիպ զրույց կամ պաշտոնից հեռանալու ակնարկ արվել է նաև ԱՆ փոխնախարարներից Գագիկ Միրիջանյանին։ Ուստի՝ վերոհիշյալ տեղեկության իսկության մեջ համոզվելու համար փորձեցինք հետաքրքրվել անձամբ պարոն Միրջանյանից, ով նշեց, որ շատ զբաղված է և միայն կարճ հետևյալ պատասխանը տվեց. –Ոչ։ ՀՕ Նկատենք, որ Գագիկ Միրջանյանը այն փոխնախարարն է, ով մինչև վերջին պահը մնացել է Տուլայում՝ վթարից տուժածների կողքին՝ բոլորին խիստ հսկողության ներքո պահելով, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շուրջ տասը օր եղել է Գորիս քաղաքում՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20