Ավիատոմսերը՝ կէժանանան, 10.000 դրամով՝ դեպի Մոսկվա

- in Սոցիալական

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Քաղավիացիայի նախկին պետ Արտյոմ Մովսիսյանը հայկական ավիաշուկա մուտք գործելու համար կաշառք էր պահանջել գերմանական հայտնի Լյուֆթհանզա ավիաընկերությունից:

Պարզվում է, իր վրա այդ պատասխանատվությունը վերցնելով՝ Քաղաղավիացիայի վարչության ներկայիս պետը բացառում է դա. «Ես դա համարում եմ ուղղակի անիմաստ, քանի որ ո՞նց եք պատկերացնում ռեալ կյանքում, որ Լյուֆթհանզայի նման կազմակերպությունից կաշառք պահանջեն որևէ երկրում»:

Իսկ «բաց երկնքի» քաղաքականության ներկայիս վիճակը բավարարո՞ւմ է իրեն, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ, թող հանկարծ չթվա որևէ մեկին, որ ես ասում եմ, թե Հայաստանում ավիատոմսերի գներն էժան են, Հայաստանի շուկան դիվերսիֆիկացված է, մենք խնդիր չունենք: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բավական ակտիվ աշխատում ենք ու աշխատելու ենք: Տոմսերը, ես կարող եմ ասել, որ կէժանանան: Չչպետք է համեմատել հարևան Վրաստանի ու Հայաստանի ավիատոմսերի գները, քանի որ Վրաստանում «բաց երկնքի» քաղաքականությանն անցում են կատարել 10 տարի առաջ: Սա նշանակում է, որ մենք մի փոքր ուշացումով ենք մտել այստեղ: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխարհն ադապտացվի դրան, որպեսզի հասնի այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը, պատրաստ է տալ հնարավորություններ՝ այստեղ ավիափոխադրումներ իրականացնելու համար: Պտուղներն արդեն իսկ տեսանելի են, տոմսերն էժան չեն, աշխատելու տեղ կա, բայց եկեք ընդունենք, որ տոմսերը նաև էժանացել են»:

Քաղավիացիայի վարչության պետը որպես օրինակով խոսեց. «Օրական 13-14 չվերթ է դեպի Մոսկվա իրականացվում, մրցակցային դաշտ է, և այո, դրա արդյունքում տոմսերն էժանացել են: Շարունակական բանակցություններ են վարվում տարբեր ավիաընկերությունների հետ: Խնդիրն այն է, որ ավիաընկերությունը մուտք գործելով շուկա, պետք է իմանա, թե որքան պահանջարկ ունի այնտեղ: Առաջիկայում Գյումրիի Շիրակ օդանավակայանից դեպի Մոսկվա իսկապես մատչելի թռիչքներ կիրականացվեն, ավիատոմսերը կվաճառվեն սկսած 10 հազար դրամից»:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդգծեց. «Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ սա նախադեպ է, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որ ֆորմատով, որ ինքը պետք է լինի: Մասնավորապես, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանը նախատեսել ենք զարգացնել որպես հենց բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: Եվ սա հենց այդ դասական օրինակն է, որը տեղի է ունենում այս պահին: Սակայն, սահմանափակ թվով ավիատոմսեր են արժենալու 10 հազար դրամ: Առհասարակ ավիաընկերությունները սեգմենտավորված տեղեր են վաճառում, ես նկատի ունեմ իքս քանակի տեղերը իքս գնով: Երբ մենք հայտարարեցինք, որ սկսած 10 հազար դրամից ավիատոմսեր են լինելու, այո, այդպես էլ կա: Դուք կարող եք մտնել Պոբեդա ավիաընկերության կայքէջը և կտեսնեք, որ իր կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլուց: Այո, ես կարծում եմ և նաև վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաև այդ գնով: Իրենք վաճառում են տոմսեր՝ սկսած այսքանից մինչև այսքան գնով: Պարզ է, վերևի մասը չի լինելու բարձր, որովհետև Շիրակ օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի նրանում, որ ինքը մատչելի տոմսեր առաջարկի»:

Սերգեյ Ավետիսյանի հավելեց. «Չվերթների համար օգտագործվելու է Բոինգ 737-800 տիպի ինքնաթիռ, որը նախատեսում է շուրջ 180 տեղ: Հնարավոր չէ հստակ ասել, թե մեկ օդանավում քանի տոմս կվաճառվի շուրջ 10 հազար դրամով: Գյումրիի օդանավակայանի սպասարկան գները ցածր են, պետտուրքի պահանջն այնտեղ չի գործում, այսինքն՝ չկա 10 հազար դրամ «օդի փող» կոչվածը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments