Արարատի մարզում տհաճությամբ են ընդունել հնարավոր նոր մարզպետի մասին լուրը

- in Հասարակություն
aramayis-grigoryan

Այս օրերին խոսվում է մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին, այդ թվում՝ Արարատի մարզպետի: Խոսակցություններ կան, որ բնապահպանության արդեն նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ:

Այս տեղեկությունը տհաճությամբ են ընդունել մարզում, խմբագրություն զանգահարած քաղաքացիներն ասում են, որ Գրիգորյանն արդեն մեկ անգամ Արարատի մարզպետ է եղել եւ այդ ընթացքում աչքի է ընկել իր կոշտ-կոպիտ, արհամարհական վերաբերմունքով: Նա հաճախ էր կոպտում մարզպետարանի աշխատակիցներին, գյուղապետերին, հաճախ անցնելով նաեւ հայհոյախառն բառապաշարի: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments