Արժանապատիվ աշխատանքի չափորոշիչները

- in Սոցիալական
Garnik Vagharshakyan

Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիան հոկտեմբերի 7-ը հայտարարել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր, որի գաղափարը հռչակվել է Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից 1999 թ.-ին:

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան հանդիսանում է Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի և Արհմիությունների Համընդհանուր Կոնֆեդերացիայի լիիրավ անդամ:

Այսօր հանրապետության տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ի դեպ այդ մասին մինչև օրս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չի բարձրաձայնվել: Միայն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ ճիշտ ախտորոշել տնտեսության հիվանդությունը:

Արժանապատիվ աշխատանքի գաղափարի հռչակագրային դրույթները սահմանված են՝ զբաղվածություն, աշխատանքային իրավունքներ, անվտանգ աշխատանք, սոցիալական երկխոսություն և սոցիալական գործընկերություն:

Ցավոք, պետք է նշել, որ առայժմ մեր հանրապետությունում արժանապատիվ աշխատանք ունեն միայն պետական այրերը, ԱԺ-ի պատգամավորները և իհարկե բարձրաստիճան պաշտոնյաները:

Գործազրկության, աղքատության և արտագաղթի բարձր ցուցանիշները թույլ չեն տալիս բարձրաձայնելու, որ մեր հանրապետությունում կա իրապես արժանապատիվ աշխատանք:

Առայժմ մեր իշխանությունները միջազգային կազմակերպություններին ներկայանում են արժանապատիվ աշխատանքի ոչ թե բովանդակային գործառույթների հաջողություններով, այլ պարզապես ցուցադրում են ներկայացում՝ իբր մեզ մոտ էլ կա արժանապատիվ աշխատանք:

Արժանապատիվ աշխատանքի գաղափարը մշակված չափորոշիչներով մեր հանրապետությունում առայժմ կյանք չի մտել. այն մնացել է թղթի վրա:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20