ԲՀԿ-ականների հանդիպումը Գ. Ծառուկյանի հետ

- in Ով ով է ...
Lyova xachatryan

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների իր հերթում անդրադարձել է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին:

Լյովա Խաչատրյանն ընդգծեց, որ այդ հարցով պետք է դիմել անձամբ Գագիկ Ծառուկյանին, քանի որ դա նրա որոշելու հարցն է. «Ինձ համար անհասկանալի է, որ մամուլում այդքան շատ քննարկման առարկա են դառնում կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները Գագիկ Ծառուկյանի հետ: Նա մեր կուսակցության հիմնադիրն է, կուսակցությունում շատերը շարունակում են նրա հետ շփումները, հանդիպումները, ոմանք էլ նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ են: Ես չեմ հասկանում, թե ինչու են այդ հանդիպումներն այդքան քննարկման առարկա դառնում»:

Հարցին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն առանց Գագիկ Ծառուկյանի կկարողանա՞ հաղթահարել անհրաժեշտ շեմը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում զգալի հետընթաց ենք արձանագրել, սակայն նաև` ցույց տվեցինք, որ հնարավոր է: Իհարկե, առանց Գագիկ Ծառուկյանի մասնակցության տարբերություն կա և դա զգալի է, սակայն Գյումրիում մեր գրանցած արդյունքը ցույց տվեց, որ մենք կարող ենք հաջողություն արձանագրել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20