Բյուջեի հետ ՊԵԿ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը կրճատվել է մոտ 2 անգամ

PEK

ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 264 ստուգում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. նույն ժամանակահատվածում իրականացվել է 495 ստուգում, այսինքն` այս տարի ստուգումների քանակը նվազել է մոտ 2 անգամ: Փոխարենը` ստուգումների արդյունքում 2016 թվականին արձանագրվել է 5560.9 մլն դրամ, մինչդեռ 2015թ.-ին արձանագրվել էր 5059.7 մլն դրամ: Այսինքն` ստուգումների նվազմանը զուգընթաց արձանագրված ընդհանուր գումարն աճել է 501.2 մլն դրամով:

Եթե 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում միջինը 1 ստուգումով արձանագրվել էր 10.2 մլն դրամ, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում 1 ստուգման միջին գումարը կրկնապատկվել է` կազմելով 21.1 մլն դրամ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.