ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ գործադիրը կանցներ գաղտնի ռեժիմին, որի ընթացքում քննարկվում են հասարակության համար փակ հարցեր, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց կառավարության անդամներին.
«Նորից բոլորիդ ցանկանում եմ լավ տրամադրություն, լավ օր: Կարծում եմ, որ այսօր հանրապետության նախագահն իր խոսքի մեջ պարզ նշել է իր սպասումները, ակնկալիքները եւ նաեւ մեր միսիան: Այդ իսկ պատճառով բոլորիդ ցանկանում եմ համարձակ, դուխով այդ ամենն իրագործել: Շնորհակալություն: Անցնում ենք գաղտնի ռեժիմին»:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում գործադիր մարմինը հավանության արժանացրեց պաշտոնանկության մասին երկու նախագիծ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Էդգար Գևորգյանին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցը:
Ապա ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց Արմեն Կարապետյանին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին հարցը: