Եկող շաբաթ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու

- in Մամուլ
aghvan-hovsepyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու:

Այս որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է:

Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա խաչի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-չդ փոքրի կախը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման «տարիքը»:

Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ:

Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը: Ըստ որոշ սպասումների, համակարգը սներդափոխություն է ապրելու, Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի:

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը ծանր է տանում իր պաշտոնանկությունները: Երբ նա թողեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, հեռանալիս համբուրեց դատախազության մուտքի դուռը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20