Երբ երկիրը անդունդի եզրին է, «որևէ մի ուղղությամբ» շարժվել չի կարելի, կարելի է շարժվել միայն ճիշտ ուղղությամբ

- in Մամուլ
HYD

Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել»։

«ՉԻ» – Կարևորն, իհարկե, շարժվելն է, իսկ թե ինչ ուղղությամբ՝ էական չէ։ Համենայն դեպս՝ Արմեն Ռուստամյանն այդպես է կարծում։ Ով ինչ-որ իմաստով երևի իրավացի է։ Եթե երկիրն այնքան վատ վիճակում է, որ ավելի վատ պարզապես հնարավոր չէ, ուրեմն ինչ էլ փոխվի՝ դեպի լավն է փոխվելու։ Համ էլ՝ առած կա, չէ՞, կաթի մեջ խեղդվող գորտի մասին։ Սա այնքան է թափահարում տոտիկները, որ կաթը դառնում է թթվասեր, ու ինքը փրկվում է։

Բայց մյուս կողմից էլ՝ եթե երկիրը գտնվում է անդունդի եզրին, «որևէ մի ուղղությամբ» շարժվել չի կարելի, կարելի է շարժվել միայն ճիշտ ուղղությամբ։ Այնպես որ, մեզ մնում է միայն պարզել Հայաստանն անդունդի եզրին է, թե՞ արդեն վաղուց հատակում է, ու ինչ ուղղությամբ էլ շարժվի՝ ճիշտ է ստացվելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20