Երևանի շենքերի բակում՝ հավանոցներ, ճագարանոցներ. «Առավոտ»

- in Մամուլ
Jrvezh Yerevan

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ահարոնյան փողոցի թիվ 10-14 և հարակից շենքերի բնակիչները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրում են իրենց բակ՝ փոքրիկ շրջայցի։

Նրանք քաղաքապետին նամակ են գրել ՝ ակնկալելով գործնական քայլեր։ «Վերջին տարիներին մեր բնակելի շենքերն ընդգրկող ընդարձակ բակը վերածվել Է ավտոտնակների բազմակողմ ձեռնարկատիրական հավաքակայանի: Բակից բացի՝ բնակելի շենքերը հակառակ կողմերից շրջափակվել են կից կառուցված ավտոտնակներով՝ բնակիչներին զրկելով անցումներից։

Բակ կոչվածն Էլ պայմանական Է բակ կոչվում, որովհետև այդ հատվածներում բնակիչները զրկված են անցուդարձ անելու, երեխաներին մաքուր օդի հանելու, իսկ մանկահասակները՝ խաղալու հնարավորությունից։ Բարձիթողի վիճակն այնքան ակնհայտ Է, որ ավտոտնակների տանիքներին արդեն կառուցված են հարկաբաժիններ ՝ զանազան կենցաղային նպատակներով, նույնիսկ գործում են հավանոցներ, ճագարանոցներ, ինկուբատորներ, իսկ ավտոտնակների հիմնական մասը վերածվել Է խանութների և մանրումեծ արհեստանոցներին սպասարկող պահեստների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20