Ընդդիմության միավորման երկարությունն Աստծուց է կախված

Vahram Baghdasaryan

Ազգային ժողովում` ճեպազրույցում լրագրողների հետ հանդիպմանն ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, թե ՀՀ նոր կառավարությունը շարունակելու է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք նախորդ կառավարությունների գործունեության ընթացքում կիսատ են մնացել:

Ըստ նրա, «Մենք պետք է նշենք, որ նախորդ կառավարություններն ունեին բավականին առողջ ծրագրեր, սակայն եղան տեմպերի դանդաղումներ, իսկ այ ծրագրերը, որոնք մնացել են ճանապարհի կեսին, այս կառավարությունը պետք է շարունակի իրականացնել»:

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, առաջիկայում նախ պետք է ստեղծվեն համապատասխան հիմքեր, նոր միայն դրանից հետո անցնել կոնկրետ գործողությունների, որոնք իր վրա կզգա նաև հասարակությունը. «Ես կարծում եմ, որ շատ կտրուկ փոփոխությունները կարող են ինչ-որ տեղ վտանգավոր լինել: Այսինքն, պետք է նախ ստեղծվեն հիմքերը, նոր անցնել կոնկրետ գործողությունների»:

Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ, ՀՀ նախորդ կառավարության տեմպերը դանդաղ էին: Նա  հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանն ինքը հայտարարել է, որ գոհ չէ տեմպերից։

Ինչ վերաբերում է Վանաձորում ընդդիմության հնարավոր համագործակցությանը Վահրամ Բաղդասարյանը ողջունում է Վանաձորում ընդդիմության հնարավոր միավորումը. «Մի նպատակի, մի հարցի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի։ Աստված տա՝ երկար տևի»։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.