Ըստ Զարուհի Փոստանջյանի, արատավորը շարունակվում է

Zaruhi Postanjyan

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նախարարությունների անվանումների փոփոխությունները չեն ազդելու մեր կյանքի որակի վրա։

«Անվանումների փոփոխությամբ մենք չենք կարող ասել, որ դա համակարգային փոփոխություն  է ենթադրում: Երկրորդ կարևոր հարցը, որ քննարկվեց ԱԺ-ում, ԿԸՀ հանձնաժողովի անդամների ընտրության հարցն է, ոչ թե ընտրության, այլ նշանակման հարցն էր, որը նորից մատնանշում է, որ ՀՀ-ում տեղի չեն ունենում համակարգային փոփոխություններ, 25 տարիների արատավոր շրջապտույտը շարունակվում է: Խաղի կանոնները չեն փոխվում»:

«Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ , որ Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետի թեկնածուի պաշտոնում սատարելու են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

«Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կհաջողվի՞ ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել Վանաձորում, թե՞ վերջին պահին ինչ-որ բան այնպես չի ընթանա: Արդյոք այդ կուսակցություններին համարում է ընդդիմություն. «Այս 3 կուսակցությունների քաղաքական օրակարգը պետք է տարբերվի ՀՀԿ-ի քաղաքական օրակարգից, իսկ այսօրվա քաղաքական օրակարգը ՀՀ-ում համակարգային փոփոխությունն է: Ես չգիտեմ՝ իրենք այդ համակարգային փոփոխությանը պատրաստ են, թե ոչ, որպեսզի ես իրենց ճանաչեմ ընդդիմություն՝ ավտորիտար ռեժիմի»:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 21-ին հռչակագիր է ներկայացրել Հայաստանի զարգացման տեսլականի, մի շարք առանցքային փոփոխությունների վերաբերյալ, ու եթե այս կուսակցություններն ընդունեն իր հռչակագիրը, նրանց կհամարի ընդդիմություն, եթե ոչ, ապա կհամարվեն ՀՀԿ-ի քաղաքականության սպասարկողը. «Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է հանրությանը, թյուրիմացության մեջ է գցում, թե արատավոր անձանցից ազատվում է, բայց համակարգային փոփոխություն չի ցանկանում իրականացնել: Սերժ Սարգսյանը չի ուզում ընտրությունները վերադարձնել ժողովրդին: Ընտրական օրենսգրքում պահպանում է իշխանության մենաշնորհը, քաղաքական մենաշնորհը միանշանակ պետք է վերանա։ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է կարողանա իրականացնել իր ընտրական իրավունքը՝ որտեղ էլ որ գտնվի։ Մինչդեռ, միլիոնից ավելի մարդ, որ դրսում է գտնվում, չի կարողանում իրացնել իր ընտրական իրավունքը»։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.