Ինչո՞ւ են եկեղեցականին ծեծի ենթարկած Արկադի Փելեշյանին ազատ արձակել

- in Մամուլ
dzerbakalutyun

Հայկական ժամանակ թերթը գրում է. Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել Է, Երևան Է փախել Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:

Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում։ Մեր տեղեկություններով Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում Է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել։ Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ։ Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20